Բարձրագույն խումբ․ «Ալաշկերտը» միանում է չեմպիոնական մրցավազքին

Բարձրագույն խումբ․ «Ալաշկերտը» միանում է չեմպիոնական մրցավազքին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց Գյումրիի «Շիրակի» հետ և հաղթեց 1:0 հաշվով։ Միակ գնդակը խփեց Գուստավո Մարմենտինին։ Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» ունի 49 միավոր և կարելի է ասել միացավ չեմպիոնական մրցավազքին: «Շիրակը» 36 միավորով 6-րդն է: