«Փյունիկը» չհաղթեց «Բանանցին»․ Չեմպիոնության համար պայքարն էլ ավելի սրվեց

«Փյունիկը» չհաղթեց «Բանանցին»․ Չեմպիոնության համար պայքարն էլ ավելի սրվեց

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 33-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Փյունիկը» մրցեց չեմպիոնության համար պայքարող «Բանանցի» հետ: 47-րդ րոպեին Արթուր Միրանյանը առաջ մղեց «Փյունիկին», սակայն քիչ անց «Բանացից» Կարեն Մելքոնյանը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: «Փյունիկն» այս պահին 56 միավոր ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Բանանցը» 51 միավորով 3-րդն է, իսկ «Արարատ-Արմենիան» 52 միավորով 2-րդ հորիզոնականում է: