Մեկնարկել է ՀՖՖ-իկազմակերպված ֆան-ակումբների մրցաշարը

Մեկնարկել է ՀՖՖ-իկազմակերպված ֆան-ակումբների մրցաշարը

«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում մեկնարկել է ՀՖՖ կողմից կազմակերպված սիրողական ֆուտբոլի մրցաշար: Մրցաշարին մասնակցում են «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Բանանց» «Փյունիկ» «Լոռի» և Հայաստանի հավաքականի՝ ՖԱՖ երկրպագուական (ֆան) շարժումների թիմերը: Վերոնշյալ 6 թիմերը միմյանց դեմ կանցկացնեն մեկական հանդիպում, որից հետո խմբային փուլի արդյունքներով 1-4 տեղը զբաղեցրած թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ: Առաջնության նպատակը Հայաստանում սիրողական ֆուտբոլի և երկրպագուական շարժումների զարգացմանը նպաստելն է: