Ֆրանսիայի հավաքականի մարզիչը կգլխավորի՞ «Յուվենտուսը»

Ֆրանսիայի հավաքականի մարզիչը կգլխավորի՞ «Յուվենտուսը»

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարող է գլխավորել իտալական «Յուվենտուս»-ը: Այս մասին գրում է Football Italia-ն: Դեշամն այն միակ թեկնածուն է գլխավոր մարզչի պաշտոնում, որին տեսնում են թուրինյան ակումբի ղեկավարները: Ֆրանսիացին ցանկություն ունի շարունակելու 2007 թվականին կիսատ թողած աշխատանքը: Դիդյե Դեշամը 2018 թվականին Ֆրանսիայի ազգային թիմի հետ դարձավ աշխարհի առաջնությանը չեմպիոն: