Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն մարզիչը

Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն մարզիչը

Մանչեսթեր Սիթի»-ի գլխավորող Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի 2018/19 մրցաշրջանի լավագույն մարզիչ: Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: «Մանչեսթեր Սիթի»-ն արդեն ավարտված մրցաշրջանում իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը և դա արեց երկրորդ տարին անընդմեջ: Իսպանացի մասնագետն ևս երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույն մարզիչ Անգլիայում: Ավելի վաղը երկու անգամ անընդմեջ լավագույնի կոչմանը հասնել էին Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Սիթի») և Ժոզե Մոուրինյոն («Չելսի»): Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին: Այս ընթացքում ակումբը երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ գավաթակիր և մեկ անգամ էլ Սուպերգավաթակիր: