Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմում». Հայտնի է գործարքի արժեքը

Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմում». Հայտնի է գործարքի արժեքը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» հետ: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Ադամյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը: Հիշեցնենք, որ Ադամյանը ելույթ էր ունենում երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգում» որի կազմում անցկացնլով 32 հանդիպման դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: «Հոֆենհայմն» այս պահն Բունդեսլիգայի 8-րդ հորիզոնականում է և ընդամենը մեկ միավոր է հետ մնում 7-րդ հորիզոնականից, որը հնարավորություն է տալիս Եվրոպա լիգայի խաղարկությանը մասնակցելու: Ըստ գերմանական լրատվամիջոցների «Հոֆենհայմը» «Յան Ռեգենսբուրգին» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 1.5 միլիոն եվրո: