ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան Միհրան Հարությունյանին հորդորում է չափը չանցնել

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան Միհրան Հարությունյանին հորդորում է չափը չանցնել

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հորդորում է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին զերծ մնալ հավաքականի և թիմի մարզչի վերաբերյալ անզուսպ արտահայտություններից: Lրագրողների հետ հանդիպման ժամանակ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը պահանջեց բոլոր հավաքականի թիմերի մարզիկներից, որ չափի զգացողությունը չկորցնեն: «Լևոն Ջուլֆալակյանն հայազգի ամենափառաբանված մարզիկներից է: Շատ շատերը կերազեին իր նվաճումների կեսն ունենալ: Մարզիկը չի կարող իր ուզելով որտեղ ասես մարզվի, և հետո գա ու պահանջի հավաքականի թիմում իր տեղը»,-առանձնացրեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: Վերջինս շեշտեց, որ յուրաքանչյուր մարզիկ պարտավոր է մասնակցելու երկրի ներքին առաջնությանը: Օրեր առաջ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հարցազրույցի ընթացքում ասել էր, որ «Լեւոն Ջուլֆալակյանը չէ, որ պետք է որոշի՝ ես տեղ ունեմ հավաքականում, թե ոչ։ 2013 թվականին էլ ինձ չէր ցանկանում Լեւոն Ջուլֆալակյանը, բայց ես վաստակեցի իմ տեղը իմ հավաքականում։ Այս անգամ էլ այդպես կլինի»: Միհրան Հարությունյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի հետո ըմբշամարտի ոչ մի մրցաշարի չի մասնակցել: Հանդես է գալիս մարտեր առանց կանոններում: