«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Առաքել Միրզոյան

«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Առաքել Միրզոյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրորդ Առաքել Միրզոյանն է: Նա ծնվել է 1989 թվականին Էջմիածնում: Նա սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Ծանրամարտով զբաղվում է 5 տարեկանից: Առաքելը 2009 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է: Առաքելը շարունակում է հոր՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի գործը: -Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու: -Այո, ունեմ: Այն նվեր է նշանածիս կողմից՝ Տիրամոր պատկերով արծաթյա վզնոց է: Միշտ ինձ հետ է, թե ճանապարհին, թե մրցումների ժամանակ, թե առօրյայում: -Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել: -Առաջին հերթին ընտանիքիս անդամներին՝ հայրիկիս, մայրիկիս, քրոջս և նշանածիս: -Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով: -Խաղաղություն, համերաշխություն և փառք ու պատիվ: -Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ: -Ամբողջ ազգի: -Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը: -Որպես ուրախ և հիարժան խաղեր: ՀԱՕԿ լրատվության բաժին