Live Ֆրանսիա – Գերմանիա՝ 1:0. Առաջին խաղակեսը՝ ֆոտոռեպորտաժով
00:06 | 2016-07-08
Ֆրանսիայում ավարտին է մոտենում ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը:
Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում տեղի է ունենում կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունը: Ուժերն են չափում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները:
Մրցավարի՝ առաջին խաղակեսին ավելացված 1-ին րոպեին անկյունայինի իրացումից հետո Բաստիան Շվայնշտայգերը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց: Անտուան Գրիզմանը չվրիպեց 11 մետրանոց հարվածի նշակետից: Ձեզ ենք ներկայացնում առաջին խաղակեսը՝ ֆոտոռեպորտաժով