«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյան

«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները: Մեր նախագծի հաջորդ հերոսը մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանն է (բազմամարտ): 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին անգամ կունենա աղջիկ մարմնամարզիկ: Գեբեշյանը Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի թոռ է: Նա ծնվել է 1989 թվականին Մասաչուսեթսի Քեմբրիջում: Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 5 տարեկանից: Երբ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը փորձում էր նկարագրել Գեբեշյանին առաջինը շեշտեց, որ հայ մարմնամարզիկը շատ հայրենասեր է: Հուրին միջազգային մրցաշարերին ներկայանում է իր մարզական հագուստի վրա կրելով Հայաստանի մի մասնիկը՝ դրոշը: Նույնիսկ Եվրոպայի 2015 թվականի առաջնության ժամանակ նա հագուստին ամրացրել էր անմոռուկը: Երբ խնդրեցինք Հուրիին 3 բառով նկարագրել իր անձը՝ Գեբեշյանն ասաց. «Ուժեղ, կրքոտ և նպատակասլաց»: -Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու: -Ես թալիսման չունեմ, որ հետս տանում եմ մրցաշարերի: -Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել: -Ուզում եմ կողիքս տեսնել ընտանիքիս անդամներին, հարազատներիս բարեկամներիս: Սակայն ավելի շատ Ռիոյում կցանկանայի տեսնել նախկին մարզիչիս՝ Լինաս Գավենկային, նախկին թիմակիցներիս, ընկերներիս, բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ: -Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով: Ցավոք, ես դեռ չեմ մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց իմ պատմկերացմամբ, նրանք պետք է լինեն՝ հեղինակավոր, մրցակցային մթնոլորտով սպորտային-մշակույթային տոն: -Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ: -Առաջին հերթին հաջողությունս կիսելու եմ իմ անձնական մարզիչ Լևոն Կարախանյանի հետ: Ինչպես նաև մարմնամարզության Հայաստանի հավաքականի մյուս անդամների, ֆեդերացիայի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: -Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը: -Ես լիահույս եմ, որ այս խաղերը կավելացնեն անձնական փորձս: Ուզում եմ ծանոթանալ նոր հետաքրքիր մարդկանց հետ, նոր ընկերներ գտնել: Ուզում եմ ականատես լինել հետաքրքիր մրցելույթների: Առաջին հերթին իրականություն կդառնա իմ երազանքը՝ ես կմասնակցեմ Օլիմպիական խաղերին:   ՀԱՕԿ մամլո ծառայություն