Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներին հայրենիքում ընդունել են ինչպես հերոսների
13:07 | 2016-07-05
Իսլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները երեկ երեկոյան վերադարձել են Իսլանդիա, որտեղ արժանացել են հայրենակիցների ջերմ ընդունելությանը:
Հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ դիմավորելու ազգային ընտրանու ֆուտբոլիստներին, որոնց հաջողվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում շարունակել պայքարը մինչև ¼ եզրափակիչ փուլ:
Հատկանշական է, որ «Եվրո 2016»-ի 1/8 եզրափակչում իսլանդացիները պայքարից դուրս թողեցին մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Անգլիայի հավաքականին: