Բլանը 20 մլն եվրո կստանա ՊՍԺ-ից հեռանալու համար

Բլանը 20 մլն եվրո կստանա ՊՍԺ-ից հեռանալու համար

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը: Ֆրանսիացի մասնագետի գործակալը հայտարարել է, որ դա տեղի կունենա մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը: Ընդ որում, Բլանը, ով նախորդ մրցաշրջանում երկարաձգել է փարիզյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը, 20 մլն եվրո փոխհատուցում կստանա: Ենթադրվում է, որ Բլանի տեղը կզբաղեցնի «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Հիշեցնենք, որ Բլանը գլխավորել է ՊՍԺ-ն 2013 թվականին: Նրա գլխավորությամբ ակումբը 3 անգամ Ֆրանսիայի չեմպիոն է դարձել, երկու անգամ նվաճել Ֆրանսիայի գավաթը, 3-ական անգամ էլ դարձել է Լիգայի գավաթակիր և Ֆրանսիայի սուպերգավաթակիր: Paris Saint-Germain Training Session & Press Conference