Adidas-ը ներկայացրել է «Եվրո-2016»-ի փլեյ-օֆֆ փուլի պաշտոնական գնդակը

Adidas-ը ներկայացրել է «Եվրո-2016»-ի փլեյ-օֆֆ փուլի պաշտոնական գնդակը

Adidas-ը ներկայացրել է «Եվրո-2016»-ի փլեյ-օֆֆ փուլի Fracas պաշտոնական գնդակը: Հենց այն կդառնա մրցաշարի եզրափակիչ մասի խաղերի և հուլիսի 10-ին կայանալիք եզրափակչի գլխավոր հերոսը: «Fracas-ը մշակել ենք՝ ձգտելով արտահայտել այն վառ զգացումները, որ մարդկանց նվիրում է մրցաշարի եզրափակիչ փուլը»,- Daily Mail-ը մեջբերում է ընկերության փոխնախագահի խոսքերը: Adidas-ը Fracas, ինչպես նաև ավելի վաղ ներկայացված BeauJeu գնդակները մշակել է շուրջ 18 ամիս՝ հիմք ընդունելով աշխարհի 2014 թվականի առաջնության Brazuca գնդակի լավագույն տարրերը: Մշակման ընթացքում գնդակներն անցել են բազմաթիվ անհատական թեստեր՝ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ֆուտբոլիստների օգնությամբ, ինչպիսիք են Գարեթ Բեյլը և Իկեր Կասիլյասը: <imgsrc="https://img.championat.com/i/news/30/34/1466453034_b_adidas-predst.jpg" alt="Adidas представил официальный мяч плей-офф Евро-2016" title="Adidas представил официальный мяч плей-офф Евро-2016"> <imgsrc="https://img.championat.com/i/news/31/19/1466453119_b_adidas-predst.jpg" alt="Adidas представил официальный мяч плей-офф Евро-2016" title="Adidas представил официальный мяч плей-офф Евро-2016">