«Եվրո 2016». Սլովակիա – Անգլիա՝ 0:0. Անգլիան փլեյ-օֆֆում է

«Եվրո 2016». Սլովակիա – Անգլիա՝ 0:0. Անգլիան փլեյ-օֆֆում է

Եվրոպայի ընթացիկ առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայացան B խմբի հանդիպումները: «Գեֆրոյ Գիչարդ» մարզադաշտում միմյանց հետ մրցում էին Անգլիայի և Սլովակիայի հավաքականները: Հանդիպումն անցավ լարված պայքարում, սակայն թիմերից և ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: B խմբում Անգլիայի հավաքականն այս հանդիպումից հետո գրավեց 2-րդ տեղը և պայքարը կշարունակի փլեյ-օֆֆ փուլում, իսկ Սլովակիայի հավաքականին հաջողվեց պահպանել առավելությունը Ռուսաստանի նկատմամբ և հաստատվել 3-րդ տեղում: Սլովակիա – Անգլիա՝ 0:0