Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում հայտնի է «Ալաշկերտ»-ի մրցակիցը

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում հայտնի է «Ալաշկերտ»-ի մրցակիցը

Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կմրցի Անդորրայի «Սանտա Կոլոմա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 28-ին կամ 29-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 5-ին կամ 6-ին: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կմրցի Թբիլիսիի «Դինամոյի» հետ: Խաղերը կկայանան հուլիսի 12-ին կամ 13-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 19-ին կամ 20-ին: Խաղերի անցկացման ստույգ ժամկետները հայտնի կդառնան մի փոքր ուշ: Երևանի ժամանակով ժամը 15:00-ին տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: