Մեսսին կրկնել է Բատիստուտայի ռեկորդը
14:51 | 2016-06-20
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթի 2016 թվականի առաջնության քառորդ եզրափակչում գրավել է Վենեսուելայի հավաքականի դարպասը։ Արգենտինացիներն այդ խաղում հաղթել են 4։1 հաշվով։
28-ամյա հարձակվողն իր 54-րդ գոլն է խփել Արգենտինայի ընտրանու կազմում։ Մեսսին կրկնել է Գաբրիել Բատիստուտայի ռեկորդն ու Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում նրա հետ կիսում է առաջին հորիզոնականը։
Այսպիսով՝ արդեն հաջորդ խաղում Մեսսին կարող է նոր ռեկորդ սահմանել։ Հավելենք, որ վերոգրյալ խաղում գոլից զատ Մեսսին նաև 2 գոլային փոխանցում է կատարել։