«Եվրո-2016». Իսպանիա – Թուրքիա՝ 3:0. Եվրոպայի գործող չեմպիոնը 1/8 եզրափակչում է

«Եվրո-2016». Իսպանիա – Թուրքիա՝ 3:0. Եվրոպայի գործող չեմպիոնը 1/8 եզրափակչում է

Ֆրանսիայում շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը: D խմբում նույնպես ավարտվեցին 2-րդ շրջանի հանդիպումները: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Թուրքիայի ընտրանու դարպասը: Վիսենտե դել Բոսկեի սաները վաստակած միավորների թիվը հասցրին 6-ի ու նվաճեցին 1/8 եզրափակչի ուղագիր: Թուրքիայի հավաքականն առանց վաստակած միավորի եզրափակում է աղյուսակը: Խորվաթիայի ընտրանին 4 միավորով 3-րդն է, իսկ 3-րդ տեղը վաստակած 1 միավորով զբաղեցնում է Չեխիայի ազգային թիմը: Իսպանիա - Թուրքիա՝ 3:0 1:0 Մորատա (34'), 2:0 Նոլիտո (37'), 3:0 Մորատա (48') 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24