Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
15:50 | 2026-07-14
Բաքվի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում տարբերվում է Մոսկվայից և անհամաձայնության առարկա է, սակայն այն ստվեր չի գցում երկկողմ հարաբերությունների վրա․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կան մի շարք պետություններ, որոնց հետ մենք սերտ հարաբերություններ ունենք, և որոնք կիսում են այս դիրքորոշումը։ Դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք, և դա անհամաձայնության առարկա է», - մեկնաբանել է նա։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Մոսկվան հավատարիմ է պրագմատիկ մոտեցմանը և դա չի համարում Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնելու պատճառ։
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
