Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
14:50 | 2026-07-14
Բանգկոկի Na Ladprao փաբում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 14-ի առավոտվա դրությամբ մահացածներից 27-ի ինքնությունը պարզվել է։ Ավելի քան 70 մարդ վիրավորվել է, որոնցից 24-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Նախնական ուսումնասիրությունները ենթադրում են, որ հուլիսի 13-ի գիշերը տեղի ունեցած բռնկման պատճառ է դարձել օդորակիչի կարճ միացումը, որն արագ հոսանքազրկել է հաստատությունը:
Թաիլանդի ճարտարագիտական ինստիտուտի հրդեհային անվտանգության փորձագետ Բուսակորն Սաենսուկը, որը ստուգել է հրդեհի հետևանքները, նշել է, որ զուգարանների մոտ գտնվող դուռը փակ է եղել, իսկ մուտքի մոտ գտնվող երկու դռները մասամբ փակված են եղել կահույքով և այլ առարկաներով։
Փրկվածները նկարագրել են, թե ինչպես է բեմը վայրկյանների ընթացքում այրվել։ Թաիլանդական Thotsakan խումբը, որը ելույթ էր ունենում հրդեհի բռնկման պահին, ողբերգության հետևանքով կորցրել է երկու անդամի։
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
