Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր

Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանի մասնակցությամբ հուլիսի 13-16-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «ADEL տվյալների փոխանակման շերտ․ ընթացիկ կարգավիճակ և հետագա քայլեր» թեմայով աշխատաժողովը, որը համախմբել է պետական կառավարման համակարգի, տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտի ներկայացուցիչներին։ Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման և թվային փոխգործելիության միջավայրի զարգացման ընթացիկ արդյունքները, ADEL (Armenian Data Exchange Layer) հարթակի ներդրման առաջընթացը, ինչպես նաև քննարկել հետագա զարգացման ուղղություններն ու միջգերատեսչական համագործակցության հնարավորությունները։ ADEL-ը պետական տեղեկատվական համակարգերի միջև տվյալների անվտանգ, ստանդարտացված և փոխգործունակ փոխանակումն ապահովող միասնական շերտ է, որը հիմնված է X-Road տեխնոլոգիայի վրա և ստեղծվել է ՀՀ կառավարության որոշման շրջանակներում։ Աշխատաժողովին մասնակցել են նաև նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, ինչպես նաև ԱՆ տեղեկատվական համակարգերը սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74