Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
20:10 | 2026-06-16
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ նոր համաձայնագրով Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու կամ ձեռք բերելու հնարավորություն։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Նրանք այն չեն մշակելու, նրանք այն չեն գնելու, նրանք դրա հետ կապված ոչինչ չեն անելու», - ասել է Թրամփը Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ կայացած հանդիպման ընթացքում։
Նա հավելել է, որ սա «արդար» և «լավ» գործարք է։
Թրամփը նաև նշել է, որ այժմ Իրանի հետ համաձայնությունն անցնում է «երկրորդ փուլ»։
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
