Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
20:00 | 2026-06-16
Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ՝ ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու և դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Նշված քրեական վարույթներից՝
- 66-ով ձերբակալվել է 227 անձ,
- քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ,
- 15 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Մեղադրյալներից՝
- 108-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված՝ կալանք (55) և տնային կալանք (53) խափանման միջոցներ,
- 122-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:
66 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:
21 վարույթով նախաքննությունը՝ 90 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով դատարան ուղարկելու համար
Warning: Undefined variable $SlideShowHtml in
/home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line
74