Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով

Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով

Ռուսաստանի Տյումենի մարզում հեղեղումների պատճառով տարհանված բնակիչների թիվն աճում է։ Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մայիսի 3-ի դրությամբ հեղեղումների գոտիներից տարհանվել է տարածաշրջանի ավելի քան 6500 բնակիչ։ 43 բնակավայրերում ջրածածկ է մնում 361 շենք, 523 ամառանոց, 3169 տնամերձ հողատարածք և ավտոճանապարհների 30 հատված, ընդգծվում է հաղորդագրության մեջ։ Մայիսի 2-ի տվյալներով՝ Տյումենի մարզում հեղեղումների գոտիներից տարհանվել էր 6000 մարդ։ Հեղեղումների սպառնալիքի պատճառով ապրիլի 8-ից տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է գործում։