ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան

ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան

Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները ավարտում են աշխատանքը երկկողմ առևտրի և պաշտպանության ամրապնդման խորհրդանշական գործարքի մանրամասների շուրջ, բայց համաձայնություն չի ձեռք բերվի, եթե Թագավորությունն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չհաստատեն․ հայտարարել են ԱՄՆ պաշտոնյաները: Պաշտպանական պայմանագիրը կամրապնդեր Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև յոթանասնամյա անվտանգության դաշինքը և նրանց ավելի սերտորեն կկապեր միմյանց հետ, քանի որ ԱՄՆ հակառակորդները, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, ձգտում են ընդլայնել իրենց ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վաղուց է ձգտում հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ: ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մեկ խոշոր գործարքի շուրջ, որը ներառում է երեք բաղադրիչ․ հինգշաբթի հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: Առաջին բաղադրիչը ներառում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնագրերի փաթեթը, մյուս բաղադրիչը Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումն է, իսկ երրորդ բաղադրիչը պաղեստինյան պետության ստեղծումն է: