Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել

Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել

Բելգորոդում և Բելգորոդի մարզում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել: Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը: «Բելգորոդում և Բելգորոդի մարզում հրթիռների վտանգի ազդանշան է միացել: Եթե տանն եք, մի մոտեցեք պատուհաններին: Պատսպարվեք ամուր պատերի մոտ՝ առանց պատուհանների սենյակներում (միջանցք, լոգարան, զուգարան, մառան): Եթե փողոցում եք, գնացեք ապաստարան կամ այլ անվտանգ վայր»,- գրել է Գլադկովը «Տելեգրամ»–ի իր ալիքում: