Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները

Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին մայիսի 2–ին Թեհրանում հանդիպել են, քննարկել երկու երկրների միջև կապերը: Այս մասին հայտնում է IRNA–ն։ Դեսպանը ԱԳ նախարարին ներկայացրել է Թեհրան-Բեյրութ հարաբերությունների ներկայիս իրավիճակը։ Նախարարն ընդգծել է Բեյրութի հետ կապերը խթանելու համար հետագա աշխատանքի անհրաժեշտությունը՝ հատկապես քաղաքական և տնտեսական ոլորտներում: