Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում

Team Telecom Armenia-ն դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում։ Այսուհետ ընկերությունը հատուկ պայմաններով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին՝ անվճարի անցնելու պայմանով: Համագործակցության վերաբերյալ համապատասխան հուշագիրը ստորագրել են Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը։ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, կարևորելով երկու ընկերությունների միջև համագործակցությունը, ընդգծեց՝ կրթության ու տեխնոլոգիաների ոլորտներին աջակցելն իրենց համար առաջնահերթություն է: Հայկ Եսայանի խոսքով՝ այսօր կարևոր գերխնդիրներից մեկն այն է՝ ինչպես սովորեցնել երեխաներին ինքնուրույն կրթվել, Թումոյի շնորհիվ հազարավոր երեխաներ ունեն այդ հնարավորությունը։ Այս պահին Team-ի գերարագ ինտերնետով են ապահովվում 10 Թումո տեղանքներ՝ կենտրոններ ու տուփեր: Ինտերնետի տրամադրման գործընթացը լինելու է շարունակական՝ ընդգրկելով Թումո Հայաստան նախագծի շրջանակում բացվող բոլոր Թումո կենտրոններն ու տուփերը: Հատկանշական է, որ հուշագիրը համագործակցություն է սահմանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թումո լաբեր նախագծի և 42 Երևան ծրարգրավորման դպրոցի հետ, որի շրջանակում Team-ի մասնագետները կիրականացնեն կրթական հանդիպումներ և ծրագրեր այս նախագծերում ներգրավված ուսանողների հետ։ Առավել մանարամասն՝ տեսանյութում։