Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի

Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի

Չինաստանում արագընթաց մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի։ Գուանդունի նահանգում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։ Մեյչժոու-Դաբու մայրուղու 17,9 մետր հատվածի փլուզման հետևանքով 23 մեքենա է ընկել ճանապարհից։ Մեյչժոու քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ևս 3 մարդու ինքնություն դեռ անհայտ է։ Նրանք չեն հստակեցրել՝ արդյոք նրանք մահացած են․ այդ դեպքում զոհերի թիվը կլինի 51, նշում է Associated Press-ը։