Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան

Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան

Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան: Այս մասին հայտնել է CTV News հեռուստաալիքը: Հեռուստատեսության տեղեկություններով, Կանադայի քաղաքացին, որը 68 տարեկան էր, մահացել է մարտի 22-ին՝ Վարադերո առողջարանում: Աճյունների հայրենադարձությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, սակայն ընտանիքին հանձնել են շատ ավելի երիտասարդ անհայտ տղամարդու մարմին: CTV-ն հայտնում է, որ դա Կուբայում մահացած ռուս է եղել, իսկ կանադացու մարմինն ուղարկել են Ռուսաստան։ Կուբայի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել կանադացի գործընկերոջից: