Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսված են Արարատ Միրզոյանի հանդիպումները Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ, ԱԳ նախարարի հետ: Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ.: 2019 թ. Դոհայում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը, իսկ 2023 թ. Կատարի կողմից կայացվել է որոշում՝ ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում: Երկու երկրների միջև զարգանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում: