ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան տարեդարձի` Նիդեռլանդների Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։ «Հայաստանին և Նիդեռլանդներին միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքները: Երկու երկրների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: