«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է

«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ իրավապահ մարմիններին։ «Վարչական շենքի մեկ հարկը տարհանվել է, կատարվում է ստուգում»,-նշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկը։ Նրա խոսքով՝ տարհանումը տեղի է ունեցել վարչական շենքի յոթերորդ հարկում, պայթյունի վտանգի պատճառով կատարվում է ստուգում։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ իրավիճակը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։