ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից

ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից

Ապրիլի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արմեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Միրիջանյանը Երևանում կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կեսգիշերին մոտ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։ Տեղում քաղաքացու հետ զրույցի են մտնում ավագ և կրտսեր պարեկները, որոնց հաջողվում է նրան դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո նա տեղափոխվում է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և հնարավոր է՝ դրանք փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։