Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի և Շիրակի մարզերում։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոնների շինհրապարակներում, հետևել վերակառուցման աշխատանքներին։ Նախարարը բժշկական ենթակառուցվածքների, շենքային պայմանների արդիականացման ու վերազինման ուղղությամբ տվել է հանձնարարականներ: