ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշնակիցներին կոչ է արել Ուկրաինային աջակցելու խոստումներից արագ անցնել զենքի իրական մատակարարումների: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս մասին ասել է Գերմանիայում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Շատ դաշնակիցներ Ուկրաինային աջակցելու նոր խոստումներ են արել։ Անհրաժեշտ է, որ այդ խոստումներն ավելի շուտ վերածվեն իրական մատակարարումների»,-ասել է նա։ Նա նաև կոչ է արել դաշինքի դաշնակիցներին «հետևել Գերմանիայի օրինակին, որն Ուկրաինային Patriot համակարգեր է խոստացել»։