Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Ղրղզստանի հատուկ ծառայությունները վերացրել են մեծ խմբաքանակներով թմրամիջոցների մատակարարման անդրազգային ուղին։ Այս մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի կենտրոնը։ «Կասեցվել է անդրազգային հանցավոր խմբավորման գործունեությունը, որը կազմակերպել էր թմրանյութերի մաքսանենգության կայուն ուղի», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Մամուլի կենտրոնի տեղեկատվությամբ՝ միջազգային սխեմայում ներգրավված են եղել Ղրղզստանին սահմանակից Ղազախստանի, Չինաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։ «Կատարված լայնածավալ օպերատիվ աշխատանքների շնորհիվ Բիշքեկ քաղաքի պահեստային շենքերից մեկում հայտնաբերվել է մեծ ծավալի կակաչի ծղոտ՝ ավելի քան 4 տոննա ընդհանուր քաշով», - նշել է մամուլի կենտրոնը։ Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այն պարունակում է մոտ 350 կգ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր՝ կոդեին և մորֆին։ Հարուցվել է քրեական գործ: Թմրանյութերի մաքսանենգության մեջ ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվել են Ղրղզստանի երկու քաղաքացիներ: