Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Այս մասին հայտնել է Մամիկոն Ասլանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա նշել է, որ դատարանը մերժել է միջնորդությունը, հետևաբար Մամիկոն Ասլանյանը, որն արդեն 2 տարի 4 ամիս գտնվում է անազատության մեջ, կշարունակի մնալ կալանավորված։ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է 2021 թվականի դեկտեմբերից։ Վանաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու հոդվածներով։ Մամիկոն Ասլանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։