Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում։ Երեկ վաղ առավոտից միջպետական, ներմայրաքաղաքային փողոցներ էին փակվում: Շարքային քաղաքացիների կողքին էին նաեւ ընդդիմադիր պատգամավորներ, ավագանու անդամներ, հանրային դեմքեր։ Բայց ակցիաների հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն էր, թեպետ ձեռքերը ծալած չեն նստել նաեւ «Պատիվ ունեմ»-ի անդամները, որոնք բերման ենթարկված ցուցարարների ետեւից այցելում էին ՁՊՎ եւ ոստիկանություն: Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի պլան դեռ չի մշակվել: Ճիշտ է՝ մարտավարական առումով հակասություններ չկան ընդդիմադիր թեւերի միջեւ, սակայն «որոշակի հարցեր կան, որոնք դեռեւս ճշգրտումների փուլում են»: Ինչ հարցեր՝ հնարավոր չեղավ մանրամասնել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում