Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետի խոսքերը։ «Սպասում ենք»,- պատասխանել է Օվերչուկը ՀՀ վարչապետի` գագաթնաժողովին հնարավոր մասնակցության մասին հարցին։