Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն առաջիններից է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Զախարովան այդ մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Այդ սգո օրն ունի պատմական, հոգեւոր եւ բարոյաքաղաքական նշանակություն մեր դաշնակից Հայաստանի, մեր բարեկամ ժողովրդի եւ Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի համար։ Մենք այդ ողբերգությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: