ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին

Հայաստանի Հանրապետությունում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինենին և պատվավոր հյուպատոս Թիմոթի Ստրեյթին։ Այս մասին նշվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինենին և պատվավոր հյուպատոս Թիմոթի Ստրեյթին։ Հյուրերն ավելին իմացան ՀՀ-ում ԵՄ առաքելության աշխատանքի և տեղում անվտանգության իրավիճակի մասին»,- նշվում է գրառման մեջ: