ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

Տավուշի մարզի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ցույցի ժամանակ վատացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը։ Բողոքի ցույցի մասնակիցները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում։ Ոստիկանությունը փորձել է բացել ճանապարհը, որի ընթացքում էլ պատգամավորի ինքնազգացողությունը վատացել է։ Բագրատաշենի հատվածում ակցիային մասնակցում են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Ասպրամ Կրպեյանը։ Ապրիլի 25-ին Հայաստանի մի շարք մարզերում և մայրաքաղաք Երևանում անհնազանդության ակցիաներ են անցկացում, կան փակ փողոցներ թե՛ մարզերում, թե՛ Երևանում։ Ոստիկանությունը ճանապարհները բացելու գործողություններ է իրականացնում։ Տարբեր լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։