Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում է անցկացվել։ Ֆրեզնոյի քաղաքապետարանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բարձրացվել է Հայաստանի դրոշը։ Fresnobee կայքը հաղորդում է, որ միջոցառմանը մասնակցել են հայկական համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան։ Ոգեկոչման միջոցառումն անցկացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ Նշվում է, որ ոգեկոչման հիմնական արարողությունից առաջ Ֆրեզնոյի դպրոցի հայագիտական ծրագրի աշակերտները ևս ոգեկոչման միջոցառում են անցկացրել։