Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով

Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կասեցրել է իր հանրային պարտականությունների կատարումը, որպեսզի «դադար առնի և խորհի»՝ արդյոք մնալ այդ պաշտոնում։ Այս որոշումը կապված է այն բանի հետ, որ դատարանը նախնական հետաքննություն է սկսել Սանչեսի կնոջ նկատմամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Իսպանիայի ղեկավարը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ շտապ պետք է որոշի՝ արդյոք «շարունակել ղեկավարել կառավարությունը թե հրաժարվել այդ պատվից»։ Նա հայտնել է, որ ապագայի մասին որոշում կկայացնի և այդ որոշման մասին ԶԼՄ-ներին կհայտնի ապրիլի 29-ին։ Սանչեսը նաև հայտնել է «ոտնձգությունների ռազմավարության» մասին, որոնց նպատակն է քաղաքականապես թուլացնել իրեն և անձնապես թիրախավորել իր կնոջը։ Դատարանը հայտնել է, որ հետաքննում է վարչապետի կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքները։ Նրա հանդեպ մեղադրանքներ է առաջադրել հակակոռուպցիոն «Manos Limpias» («Մաքուր ձեռքեր») կազմակերպությունը, որը ղեկավարվում է ծայրահեղ աջ ուժերի ներկայացուցչի կողմից։ Սանչեսը հայտարարել է, որ իր կինը կպաշտպանի իր պատիվը և կաշխատի դատական իշխանությունների հետ։ Դատարանը հետաքննության վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել, սակայն El Confidencial հարթակը ապրիլի 24-ին հաղորդել է, որ հետաքննվում են Գոմեսի կապերը մասնավոր ընկերությունների հետ, որոնք կառավարությունից գումար են ստացել կամ պետական պայմանագրեր կնքել։