Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ

Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքները դատապարտող հայտարարություն է հրապարակել։ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը, վարկաբեկելով այդ արձագանքները, դրանք համարելով իբր կողմնակալ հայտարարություններ, ինչպես միշտ՝ ցեղասպանության խնդիր արծարծումը ներկայացնում է որպես երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացը խաթարող գործոն։ Թուրքական կողմն այս անգամ էլ կրկնում է համատեղ պատմական հանձնաժողով ձևավորելու և 1915թ. իրադարձությունները քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ նախկինում արտահայտած թեզերը։