ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

Միացյալ Նահանգների սենատոր Բիլ Քեսիդին կարծում է, որ «Այլևս երբեք» արտահայտությունը պետք է ինչ-որ բան նշանակի, և դրանք պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ սենատորը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը։ Այժմ ՝ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո, մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը»,- նշված է սենատորի գրառման մեջ։ https://twitter.com/SenBillCassidy/status/1783120061739229523?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1783120061739229523%7Ctwgr%5E482f746f3cab2a963f5cdcba4ee69e81da0a0e6e%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1135622.html