Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
18:35 | 2024-04-24
Ֆրանսիան Եվրամիությանն առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այդ մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ սահմանել ֆիզիկական 7 իրավաբանական անձանց դեմ, որոնց Ֆրանսիայի իշխանությունները կասկածում են ԵՄ երկրների դեմ «ապատեղեկատվության գործողություններ» կազմակերպելու և ընտրություններին միջամտելու մեջ: