Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

Կոնգոյի Հանրապետությունը կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Երկրի առողջապահության նախարար Ժիլբեր Մոկոկին հայտարարել է, որ կապիկի ծաղիկի 19 դեպք է հաստատվել հինգ դեպարտամենտներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բրազավիլում։ Այս պահի դրությամբ երկրում հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել։ Կոնգոյի Հանրապետության բնակիչներին կոչ է արվել խուսափել հնարավոր վարակակիրների, կենդանիների հետ շփումներից, ինչպես նաև առանց ձեռնոցների չդիպչել որսի մսին։