Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կհանդիպի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի նախագահի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ պետությունների ղեկավարները կհանդիպեն ապրիլի 24-ին, նախագահական նստավայրում։ Պաշտոնական հանդիպման ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները և երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը։ Բացի այդ, Էրդողանը և Շտայնմայերը կքննարկեն Գազայում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները: Հանդիպման օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։