Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա

Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ժամանել է Շրի Լանկա, որպեսզի մասնակցի Թեհրանի կողմից ֆինանսավորված խոշոր նախագծի բացման արարողությանը։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ «Մեկօրյա այցի ընթացքում Իրանի նախագահը պաշտոնապես կբացի «Ումա Օյա» հիդրոէներգետիկ համալիրը՝ մեգանախագիծ, որը ֆինանսավորվել է Իրանի կառավարության կողմից», - նշված է հրապարակման մեջ։ Բացի այդ, Ռայիսին կհյուրընկալվի Շրի Լանկայի տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոն հանդիսացող Կոլոմբո քաղաքում գտնվող նախագահական պալատում, կմասնակցի Իրանի և Շրի Լանկայի բարձրաստիճան պատվիրակությունների միջև կայանալիք հանդիպմանը, կստորագրի համագործակցության մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև կմասնակցի մամուլի ասուլիսի։ Շրի Լանկայից առաջ Ռայիսին պետական այցով Պակիստանում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան քաղաքական, ռազմական և կրոնական ղեկավարների հետ, ինչպես նաև ստորագրել է համագործակցության 8 համաձայնագիր։